Շատ երկրներ առաջարկում են Հայաստանի իշխանություններին արցախցիներին սոցիալական աջակցություն տրամադրել, սակայն իշխանությունը հրաժարվում է այդ օգնությունից, որպեսզի ցույց տան, թե փակվել է Արցախի ու արցախցիների հարցը:
Բռնի եղահանվածների համար ուղարկված ֆինանսական աջակցության ծավալի մասին Փաշինյանի իշխանությունը հաշվետություն չի ներկայացրել, իսկ այդ գումարներով կատարված օգնությունը ներկայացվել է որպես Հայաստանի բյուջեից դուրս եկած աջակցություն:
Արցախցիները Հայաստանում ամենածանր սոցիալական պայմաններում գտնվող խավն են: Շատ ընտանիքներ շուտով հայտնվելու են դրսում:
«Սրբազան շարժում»-ն արեց կարևորը՝ ժողովուրդը սկսեց ոչ թե լսել, այլ մտածել և տեսավ այն կեղծիքը, որով պարուրված էր 6 տարի: Առաջին անգամ ժողովուրդն, ի դեմս Սրբազանի, տեսավ առաջնորդի, ում կարիքն ուներ վերջին տարիներին:
Կարդացեք նաև
Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության
ԱԺ պատգամավոր