«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում նշեց, որ երբ Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անօրեն դատավարության դռներն ամուր փակ են այն լուսաբանել ցանկացող միջազգային լրատվամիջոցների առջեւ, այստեղ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի կառավարության անձնական հրավերով այս պահին Հայաստանում են գտնվում թուրքական տասը լրատվամիջոցներ: «Այս մասին հայտարարեց կառավարության ներկայացուցիչը: Հայաստանում մնալու նրանց ամբողջական ծախսերը հոգում է Հայաստանի կառավարությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի վասալային հպատակություն Էրդողանին, թուրք-ալիեւյան տանդեմին: Հայաստանի հարկատուների, մեզանից յուրաքանչյուրի մուծած հարկերի միջոցներով հրավիրում են թուրք լրագրողներին: Փոխարենը, արդեն կառավարությունը հայտարարեց, որ ապրիլի 1-ից կասեցվելու է Արցախի մեր հայրենակիցների 40+10 սոցիալական աջակցությունը: Այն աջակցությունը, որը ուղղակի փրկօղակ է արցախցիների համար, որովհետեւ ընտանիքի այդ 50 հազարական դրամները գումարելով նրանք կարողանում են տան վարձ տալ: Այսինքն, ապրիլի 1-ից մենք տեսնելու ենք մասսայաբար փողոցում հայտնված արցախցիներ»,-ասաց տիկին Զոհրաբյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցելելուն եւ այնտեղ ունեցած ելույթին՝ հասարակական-քաղաքական գործիչը ասաց. «Մենք տեսնում ենք, որ ինչքան այս իշխանության վարկանիշը զրոյանում է, այնքան սրանք դառնում են ցինիկ ու սանձարձակ: Նախօրեին ինձ համար հերթական շոկն էր Նիկոլ Փաշինյանի սանձարձակ ելույթը Գյումրիում: Երկրի ղեկավարը իր քաղաքական մրցակիցներին, ովքեր, պարզվում է, հանդգնություն են ցուցաբերել Գյումրիում առաջադրվել քաղաքապետի թեկնածու, անվանում է «առնետներ», որոնք տարբեր ծակերից դուրս են եկել, եւ ինքը նորից այդ «առնետներին» մտցնելու է այդ ծակերը:
Իսկ գիտե՞ք՝ ինչու էր Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կատաղել, գազազել եւ ինչի է նորից սկսել միացնել հաշվեհարդարի, իր քաղաքական մրցակիցների դեմ քրեական ֆեյք գործեր կարելու եւ նրանց դեմ հաշվեհարդարի նոր փուլ սկսելու գործընթացը: Որովհետեւ Գյումրիում տեսավ, որ ինչքան էլ իրենց Սարիկը եւ իր գրպանում գտնվող տարբեր մարզային եւ համայնքային պատասխանատուները ջանացել էին «մասսովկա» ապահովել, որ Նիկոլ Փաշինյանը հանրային վստահություն ունի, Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ ինքը ունի զրո հանրային վստահություն: Հասկացավ, որ իր հերթական «յաշիկ առ յաշիկ», «բրաբուս առ բրաբուս», թալանը, թալանը, թալանը հետ վերադարձնելու ելույթները ոչ միայն ծիծաղ ու գարշանք են առաջացնում, այլեւ հանրությունը տեսնում է մեր աչքի առջեւ յոթ տարվա մեջ 1000 դրամանոց սնանկների՝ դոլարային միլիոնատեր դարձածների: Բացեք «Հետք» լրատվականը եւ տեսեք, թե յոթ տարվա մեջ ինչպես անգամ 1000 դրամ չունեցողները դարձել են միլիոնատերեր, գնում են «ասաբյակ առ ասաբնյակ», «ամառանոց առ ամառանոց», «թանկ մեքենա առ թանկ մեքենա», իսկ Նիկոլ Փաշինյանի «հերոսությունն» այն էր, որ պետությանը վերադարձրել է 2010 թվականի մաշած մի «Range Rover», որը, ասում են, հատուկ սայլակով են բերել, որովհետեւ չի քշվում:
Եվ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրական փուլին ընդառաջ նորից սկսել է իր տեռորը: Նախօրեին դատախազությունը Տարոն Մարգարյանին, նաեւ իրենց չենթարկվող եւ իրենց կաբլուկի տակից դուրս եկած Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել, նորից ինչ-որ անհեթեթ քրեական գործեր են հարուցել երրորդ նախագահի հանդեպ: Այս շոուները Նիկոլ Փաշինյանին պետք են մեկ բանի համար. որ ինքը հլու- հնազանդ կատարի Ալիեւի հերթական պահանջները»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ