Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները, քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ուկրաինայի՝ մարտական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին … Գիտե՞ք, ամերիկյան-ուկրաինական հանդիպումը Սաուդյան Արաբիայում արտաքինից, հնարավոր է, թվա, թե դա Ուկրաինայի կողմից որոշում ընդունելու քայլ է ամերիկյան ճնշման ներքո։ Ի դեպ, ես լիովին համոզված եմ, որ Ուկրաինան պետք է ամենայն համառությամբ խնդրի այս հարցը ամերիկացիներից, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ձևավորվում է դաշտում», – ասել է Պուտինը՝ շարունակելով․ – «Իսկ ինչ է կատարվում։ Ինչպես շատերը նկատեցին, ես երեկ Կուրսկի մարզում էի, լսում էի Գլխավոր շտաբի պետի և զորքերի Հյուսիսային խմբավորման հրամանատարի ու նրա տեղակալի զեկույցները սահմանային գոտու, հատկապես Կուրսկի մարզում իրավիճակի մասին: Ինչ է այնտեղ կատարվում․ այնտեղ իրավիճակն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է, և այն խմբավորումը, որ ներխուժել է մեր տարածք, ամբողջական մեկուսացված են, դա ամբողջական մեկուսացում է և կրակի ամբողջական վերահսկում»: