Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ․ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»

Մարտ 13,2025 21:23

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տարվող աշխատանքների ավարտի մասին։

Ընդգծելով, որ այս փաստը Բաքվին «գոհունակություն է պատճառում»՝ ադրբեջանական կողմը կրկնել է նախկինում հնչեցված նախապայմանը՝ փոխել Հայաստանի հիմնական օրենքը։

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է, որոնց նպատակը պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված պահանջների վերացումը», -նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դրանից բացի Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում պահանջել, այս կառույցը «հնացած և ոչ ֆունկցիոնալ» որակելով։

«Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը այս և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող մյուս հարցերի վերաբերյալ», – եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

 

«Ազատություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31