Իրական Հայաստանի գաղափարախոսության թեմայով հարց ու պատասխանի ժամանակ այսօր ՊՆ նախարարի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոստովանեց, որ առաջին իսկ պահից, երբ Փաշինյանը հայտարարել է «իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին, ինքն անդադար ուսումնասիրել է, հետազոտել, փորձել կապել Փաշինյանի նախորդ տարիների ելույթների հետ եւ հասկացել, որ. «Առաջ եք քաշում ստրկատիրական մտածելակերպից դուրս գալու ճանապարհը, սուբյեկտ դառնալու ճանապարհը, իրավունք ունեցող առանձին սուբյեկտ: Բայց չնայած դրան, ցավոք սրտի, ձեր նշած ժամանակահատվածում կայսրությունների պատճառով որոշման իրավունքի հավատն ենք կորցրել: Միգուցե ստացել ենք որոշում կայացնելու իրավունք, բայց հավատը չենք ստացել»:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով. «Որ նախորդ տարիներին մարդիկ, որ գնում էին ընտրության, ասում էին՝ մեկ է ընտրենք, չընտրենք, մեզնից ոչինչ կախված չէ: Դուք հիմա սրանով փորձում եք այդ իրավունքի հավատը տաք»:
Փաշինյանն ի պատասխան այսպես արձագանքեց. «Ձեր ասածի մեջ մի կարեւոր բան արձանագրեցի, դուք խոսեցիք քաղաքացիության եւ ինքնության կապի մասին: Խոսեցիք այն մասին, որ քաղաքացու ինքնությունը կարող է լինել պետական քաղաքականության նյութ: Մեր իրականության մեջ դա երբեք չի եղել: Ավելին՝ ես կասկածներ ունեմ, թե ինչու մեր իրականության մեջ չի եղել, այդ թվում կայսրությունը, բայց ուրիշ տեսակետից… ձեր ասածը այլ պայմաններում կարող էր հնչել շատ ապազգային: Բայց այս խոսակցության բերումով ձեր ասածը շատ դիպուկ էր, հատկապես 10-ին խփեց: Ես ընդունում եմ ձեր ասածը»:
Վարչապետի խոսքով՝ ինչ ինքն ասում է իրավակարգի մասին, մեծ հաշվով պետության մասին է: Ըստ նրա՝ իշխանությունը վարձու աշխատողների խումբ է, փոփոխվող. «Եվ մենք մշտապես չենք կարողացել տարբերակել՝ երբ ենք քաղաքական առումով պետությանը խփում, երբ՝ իշխանությանը: Արդյունքում ավելի շատ պետությանն ենք խփում, քան՝ իշխանությանը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ