Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանն անգամ բանտից իր հացադուլով մեծ համախմբում է ստեղծել. Հովհաննես Իշխանյան

Մարտ 13,2025 19:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես մտածում էի, որ եթե հանկարծ Ռուբեն Վարդանյանը չդադարեցնի հացադուլը, մահանա, ի՞նչ պետք է մենք անենք: Բայց Ռուբեն Վարդանյանը շատ ավելի խելամիտ է, որովհետեւ նա կարողացավ այս հացադուլով մեծ համախմբում ստեղծել նույնիսկ բանտից եւ բազմաթիվ շերտեր՝ ոչ միայն հայ, այլեւ օտարազգի սկսեցին միանալ ու պայքարել արդարության եւ ադրբեջանական կեղծ դատավարության դեմ…Ողջունելի է, որ ինքը դադարեցրեց հացադուլը, որովհետեւ իր գոյությունը մեզ դեռ շատ է պետք գալու»,-«Հայելի» ակումբում նշեց հանրային գործիչ, վավերագրող Հովհաննես Իշխանյանը:

«Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանենք իմ ասածները նախանձով չեն ընդունի եւ ավելի մեծ խնդրանքներով չեն դիմի Ալիեւին, որպեսզի մեր գերիներին ավելի շատ խոշտանգեն այնտեղ »,-հավելեց նա:

Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանի ուղերձում Ալեն Սիմոնյանին ուղղված հատվածին, ըստ Սիմոնյանի՝ արցախցիների չմնալու եւ չկռվելու պնդմանը, Հովհաննես Իշխանյանը հետեւյալը նշեց. «Ալեն Սիմոնյանը թող մնար, կռվեր, ինքը Հայաստանի քաղաքացի է: Չնայած Ալեն Սիմոնյանը ծնվել է Խորհրդային Հայաստանում, բայց մասնակցել է Հայաստանում ընտրություններին, որոնք կազմակերպվել են Հայաստանի հռչակագրի ոգով եւ տրամաբանությամբ:

Այսինքն, ինքը թող մնար ու կռվեր: Եվ ոչ միայն ինքը, այլեւ իր նման մարդիկ: Ի դեպ, իր նման մարդիկ հիմա Ադրբեջանում ցուցմունք են տալիս: Այդ մարդիկ շատ չեն տարբերվում Ալեն Սիմոնյանից, նրանք հիմա մնացել են Արցախում, բայց կռվում են մեր դեմ: Իսկ արցախցիները իրականում մնացել ու կռվել են: Եթե չկռվեին, մեր բանակը ջարդները չտար, քաղաքական գործիչները ճիշտ որոշում չկայացնեին, Արցախում կատարվելու էր այն, ինչ կատարվեց Սիրիայում, որովհետեւ Հայաստանը, լքել էր, բրախել էր, ուրացել էր Արցախը….»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31