Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Մարտ 13,2025 19:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվող մի խումբ անձանց վերաբերյալ քրեական վարույթը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 9-ին Լոռու մարզի բնակիչ Հ.Մ.-ն դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Լոռու մարզի բնակիչ Է.Դ.-ն, ունենալով անբարյացակամ հարաբերություններ Հ.Մ.-ի հետ, 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, իր ընկերների՝ Գ.Ն.-ի, Յ.Մ.-ի և Գ.Ն.-ի հետ, հացկերույթի հրավիրելու պատրվակով, իսկ իրականում Հ.Մ.-ի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով նրան հրավիրել են Յ.Մ.-ի բնակարան:

Բնակարանում նախկինում ունեցած տարաձայնությունների վերաբերյալ պարզաբանումներ կատարելու ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ Է.Դ.-ն, Գ.Ն.-ն Յ.Մ-ն և Գ.Ն.-ն, Հ.Մ.-ին սպանելու դիտավորությամբ բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարված են հասցրել Հ.Մ.-ի գլխին, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան: Այնուհետև, Հ.Մ.-ի դին տեղափոխել և թաքցրել են հանդամասում՝ մասամբ այրելով նրա հագուստները և դին ծածկել հողով ու քարերով:

Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գ.Ն.-ի, Է.Դ.-ի, Գ.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), Յ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ի մասով՝ նկատի ունենալով, որ վերջինս արարքը կատարելու պահին եղել է անչափահաս (սպանությունը):

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31