Ադրբեջանի արձագանքը խաղաղության համաձայնագրին անակնկալ էր ու անգամ անսպասելի։ Ըստ էության՝ այն պետք է լավատեսության հիմքեր տար, բայց, ցավոք սրտի, վստահության պակասը կասկածների մեծ դաշտ է բացում։ Ունենք այն, ինչ ունենք և ունեցածից հրաժարվելը պատերազմի վերսկսման պատճառ կարող է դառնալ։
Հետևաբար, կասկածները ցրելու և երաշխիքները ամրացնելու համար՝ կցանկանայի, որ ՀՀ իշխանությունը առաջիկա օրերին աներ հետևյալ քայլերը։ Կարևոր եմ համարում նաև նշել, որ առաջարկներս իրատեսական են, քանի որ ամբողջությամբ ՀՀ ներուժի և ինքնիշխանության տիրույթում են.
1) Առաջարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դառնալ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի երաշխավոր։
2) Առաջարկել ԱՄՆ կառավարությանը՝ նախաձեռնել գործընթաց` ՀՀ հաղորդակցուղիների վերաբացման և առաջին հերթին «Միջին միջանցք» ծրագրով, երկաթուղային ցանցի արդիականացման և ամերիկյան շարժակազմերով համալրման ուղղությամբ։
Կարդացեք նաև
3) Առաջարկել ԱՄՆ իշխանությանը ներդրումային մասնակցություն ունենալ ՀՀ բնական ռեսուրսների շահութաբեր ոլորտում և որպես առաջին քայլ՝ Քաջարանի բազմամետաղային հանքավայրի ձախ ափի լիցենզիա տալ։
Վստահ եմ, որ այս առաջարկները օգտակար են ու որևէ պարագայում չեն կարող վնասել, ավելին՝ ամերիկյան կողմից դրական արձագանք ունենալու հավանականությունը շատ մեծ է։
Խաղաղության հաստատման գործընթացին ընդառաջ գնալը դրական կլինի ինչպես ԱՄՆ նորընտիր իշխանության վարկանիշի համար, այնպես էլ հիմք կդառնա երկարատև խաղաղության, հաղորդակցուղիների վերաբացման և տարածաշրջանային ներուժի բալանսավորման առումով:
«Հանրապետություն կուսակցություն»
Աստված քեզ մի քիչ ուղեղ տար էլի։ Թրամփը այս հարցում բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում է ունենալու։ Դու ոչ մի բան չես հասկանում։ Պարզապես լռիր