Երեկվանից համացանցում թեժ քննարկման թեմա է դարձել իշխանական մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկը, որ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը իրեն պատկանող վարսավիրանոցից ազատել է երկար տարիների աշխատակցի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին աջակցելու համար։
Լուսինե Սանոյանը, որը սոցիալական հարթակում մեծ թվով հետևորդներ ունի, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է այդ նյութով, որտեղ նրա վարսավիրանոցի լուսանկարն է՝ համադրված Սամվել Բալասանյանի լուսանկարով, ու հումորային գրառում արել․ «Շնորհակալություն գեղեցկության սրահի գովազդը ապահովելու համար: Հաշվում եմ, թե այս գովազդային արշավը ինչ կարժենար: Իրականում շնորհակալ եմ #ձերսարիկին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ