ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Վան»
Հենրի Ավագյան – «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան – «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան – «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արտակ Դաշյան – «Նոա»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան – «Ուրարտու»
Կարդացեք նաև
Մեկնաբանելով իր ընտրությունը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում՝ Ջոն վան’տ Սխիպը նշել է հետևյալը.
«Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Ես խոսել եմ Էդուարդի հետ, նա շատ է ցավում, որ չի կարող միանալ թիմին և անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում:
Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Ես գիտեմ, որ Լուկասը հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է, և մենք այս անգամ ընդառաջել ենք նրա խնդրանքին՝ թույլատրելով լինել իր ընտանիքի կողքին:
Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում:
Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն:
ՀՖՖ