Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակապի միջոցով սպասարկել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց․ ՆԳՆ-ն և «Հայաստանի խուլերի միավորում»-ը հուշագիր են ստորագրել

Մարտ 13,2025 17:37

 Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության Հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են նախարարության Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։
Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։

Մարինե Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ նշել է, որ Հուշագիրը կամրապնդի նախատեսված ուղղություններով համագործակցությունը։

Հուշագրի ստորագրումից հետո հասարակական կազմակերպության ներկայացուցիչները աշխատանքային քննարկում են ունեցել ՆԳՆ Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանի հետ։ Քննարկվել են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հետ աշխատանքային համագործակցությանն առնչվող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Օպերատիվ կառավարման կենտրոնում որպես հեռախոսային օպերատոր աշխատանքի անցնեն «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության լիցենզավորված թարգմանիչներ, որոնք տեսակապի միջոցով կսպասարկեն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կողմից ստացված զանգերը։ Քննարկվել է նաև համագործակցության շրջանակում Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համապատասխան ծրագիր մշակելու հարցը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31