Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պատվիրակության անդամները ողջունել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում 2023 թ.-ին ՀՀ-ում ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները

Մարտ 13,2025 17:45

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման հինգերորդ փուլի շրջանակներում մարտի 10-13-ը ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի թիմը այցելել է Հայաստան: Այցի շրջանակներում քննարկվել են ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով առկա հանձնառությունների կատարման ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացված աշխատանքները և ձեռնարկված բարեփոխումները։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մոնիթորինգային թիմի հետ հանդիպմանը շեշտել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի գնահատման և մոնիթորինգի գործընթացի կարևորությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՏՀԶԿ կողմից ներկայացվող առաջարկությունները հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների համար կարևոր ուղենիշներից են Հայաստանի համար։

Մոնիթորինգային թիմը հանդիպումներ է ունեցել նաև հասարակական կազմակերպությունների, հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումների, Հակակոռուպցիոն կոմիտեի, մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, հանդիպումներ են եղել Բարձրագույն դատական խորհրդի, տարբեր ատյանների դատավորների, պետական կառավարման համակարգի, անկախ և ինքնավար մարմինների մի շարք ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, շահերի բախման և հայտարարագրման առկա կառուցակարգերի, ազդարարների պաշտպանության մեխանիզմների, դատական և դատախազական համակարգերի անկախությանն առնչվող, ինչպես նաև ՏՀԶԿ գնահատման ոլորտում գտնվող մի շարք այլ հարցեր:

ՏՀԶԿ պատվիրակության անդամները ողջունել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի բարեփոխումները, օրենսդրության լավարկումներն ու պրակտիկ զարգացումները։

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31