ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։
Միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչպես նաև՝ ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։
Մեդիատուրի ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։
Մեդիատուրի մասնակիցներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։
Կարդացեք նաև
Ծրագիրն ունեցել է նաև մշակութային բաղադրիչ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին, հայկական գորգագործության ժառանգությանը, գինեգործության և կոնյակագործության ավանդույթներին։
«Օրբելի» վերլուծական կենտրոն