Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՀ լուծարման փաստաթուղթն իրավական ուժ չունի»․ Դավիթ Մելքումյան

Մարտ 13,2025 17:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Որևիցե իրավական հիմք այդ փաստաթուղթը չունի։ Նաև դուք չեք տեսել այն փաստաթուղթը, որ Սամվել Շահրամանյանը հետ է վերցրել իր ստորագրությունը։ Մյուս հարցն այն է՝ Արցախի Հանրապետության նախագահն արդյոք ունի՞ այդ լիազորությունը, որ միայնակ լուծարի ԱՀ-ն»,-Շվեյցարիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը՝ անդրադառնալով լայն քննարկում ստացած Սամվել Շահրամանյանի՝ 2023-ի սեպտեմբերի 26-ի հրամանագրին։ 

Նա նշեց՝ լավ գիտեք լուծարման ընթացակարգը ոնց է․ դա տեղի չի ունեցել․ «Արցախի ԱԺ-ն իր աշխատանքը շարունակում է այստեղ։ ԱՀ լուծարման փաստաթուղթը իրավական ուժ չունի, ինչ վերաբերում է նախագահին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա նրանք ամեն ինչ արել են, որ ԱՀ քաղաքացիների տարհանման գործընթացն առավելագույնս կազմակերպված լինի»։

Դավիթ Մելքումյանի կարծիքով՝ այն, որ ԱՀ լուծարման փաստաթուղթն իրավական հիմք չունի, դրա մասին ոչ թե ինքն է խոսում, այլ իրավաբանությունը․ «Դա ես չեմ ասում, դրա մասին խոսում է իրավաբանությունը։ Եթե իրավական տեսանկյունից վերցնենք, ցանկացած լուծարման գործընթաց ունի հատուկ ընթացակարգ։ Եթե դա տեղի չի ունենում, այդ փաստաթուղթն իրավական հիմք չի կարող հանդիսանալ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31