«Անձամբ չեմ ճանաչել, հեռակա գիտեմ՝ տարբեր ընկերների, բարեկամների, գործընկերների միջոցով։ Իրականում չեմ կարող ասել՝ ինչու մնացին։ Չեմ ուզում մարդկանց դատապարտել։ Սակայն իրենք այն անձինք չեն, որ բարձր կամքի տեր լինեն և ազդեցության տակ չընկնեն»,-ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողների հարցին՝ ճանաչո՞ւմ է այն անձանց, որոնք Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տվել, այսպես պատասխանեց Արցախի նախկին պետնախարար ու նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Այնուհետև շարունակեց․ «Բարձր հավանականությամբ կամ բռնի կամ որևէ ձևով հարկադրել են ադրբեջանցիները, որ իրենք կեղծ մեղադրանքներ ու զրպարտանքներ ներկայացնեն Ռուբեն Վարդանյանի դեմ, կամ ինչ-որ ձևով խրախուսել են՝ օրինակ՝ ֆինանսական»։
Լրագրողների հարցին՝ այդ անձինք ալկոհոլի հետ սեր ունեցե՞լ են, Արտակ Բեգլարյանն այսպես պատասխանեց․ «Առնվազն մեկի մասին տեղյակ եմ, որ ալկոհոլիկ է, երկրորդի մասով կդժվարանամ ասել։ Հոգեկան կայունության խնդիրներ էլ ունեն։ Սա բոլոր արցախցիները գիտեն, որոնք ճանաչում են այս անձանց։ Նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կարող ենք միանշանակ ասել, որ նրանք ազդեցության տակ են գտնվել ադրբեջանական ծառայությունների կողմից»։
Հիշեցնենք՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» են տվել ազգությամբ հայ Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ