Եվրոպական խորհրդարանը 523 կողմ, 3 դեմ եւ 84 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորումն ու շինծու դատավարությունները» հատուկ անհետաձգելի թեմայով բանաձեւը (Resolution on Special Topical Subjects)։
Ի թիվս այլ արձանագրումների՝ առաջարկվող բանաձեւում դատապարտվում է «Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անհիմն կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը և անարդար դատավարությունները» եւ պահանջում «նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»։
Երեկ կեսգիշերն անց կայացել էր այս թեմայով մոտ կես ժամ տեւած հրատապ քննարկումը։
Ելույթով հանդես եկած պատգամավորները կոշտ հռետորաբանությամբ քննադատում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի իշխանությանը՝ հայերին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատանդառելու եւ նրանց դեմ շինծու դատավարություններ իրականացնելու, արցախահայության բռնի տեղահանման, սեփական քաղաքացիների ազատությանը բռնանալու եւ քաղաքական բանտարկյալներ պահելու համար։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ