Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի մէջ պատերազմներու սաստկացման առջև պէտք է առաւել քան երբևէ ականջալուր ըլլանք Ձեր կոչերուն յանուն արդարութեան, ժողովուրդներու միջև հաշտութեան. Վահագն Խաչատուրեանի նամակը Հռոմի Պապին

Մարտ 13,2025 15:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանի շնորհաւորական նամակն՝ ուղղուած Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանչիսկոսին

Vatican News. Այսօր կը յիշատակուի Ֆրանչիսկոս Պապին Քահանայապետ ընտրութեան 12րդ տարեդարձը որուն առիթով աշխարհի ամէն վայրերէն բարեմաղթական պատգամներ ուղղուեցան ըլլայ շնորհաւորելու տարեդարձը եւ ըլլայ ու մանաւանդ շուտափոյթ առողջութիւն հայցելու Սրբազան Քահանայապետին։

Մաղթանքներու շարքին էր նաեւ ՀՀ նախագահ Տիար Վահագն Խաչատուրեանի շնորհաւորական նամակը որուն մէջ ան յայտնած էր իր «ամենաջերմ շնորհաւորանքները պապական գահ ընտրուելու տասներկուերորդ տարեդարձի կապակցութեամբ», ապա մաղթած է «շուտափոյթ ապաքինում» միանալով այն աղօթքներուն, որոնք համայն աշխարհին մէջ կը բարձրանան Սրբազան Պապի առողջութեան համար։

«Մենք կը ցանկանանք վերահաստատել Հայաստանի յանձնառութիւնը սերտ պատմական կապերու, ընդհանուր արժէքներու և հոգևոր ու մշակութային ժառանգութեան վրայ հիմնուած միջպետական ​​յարաբերութիւններու զարգացմանն ու խորացմանը» գրած է ՀՀ նախագահը երախտագիտութիւն յայտնելով Սրբազան Պապին «խաղաղութեան պատգամներուն համար, որ Ան ուղղեց հայ ժողովրդին»։

«Աշխարհի մէջ պատերազմներու և բռնութիւններու սաստկացման առջև մենք պէտք է առաւել քան երբևէ ականջալուր ըլլանք Ձեր կոչերուն յանուն արդարութեան, համերաշխութեան և ժողովուրդներու միջև հաշտութեան» հաստատած է Նախագահ Խաչատուրեան համոզում արտայայտելով որ «Կաթողիկէ եկեղեցւոյ նուիրեալ և վեհ առաքելութիւնը իր ներդրումը պիտի ունենայ համընդհանուր խաղաղութեան հասնելու գործին մէջ»։

Ռոպէր Աթթարեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31