Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի մրցագորգը երեկվանից տրամադրվել է հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցներին:
Հայաստանի հավաքականը ներկայացված է բոլոր 10 քաշային կարգերում: Երեկ պայքարի մեջ ներգրավված մեր հինգ ըմբիշներից չորսն այսօր սփոփիչ գոտեմարտով փորձելու են բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ձեռք բերել:
55 կգ քաշային կարգում Արայիկ Թոփալյանը կգոտեմարտի հունգարացի Պետեր Տոտոկի, 63 կգ-ում Դավիթ Ջոթյանը՝ չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Անդրեեւի, 87 կգ-ում Վիգեն Նազարյանը՝ սերբ Միլոշ Պերովիչի, 130 կգ-ում Ռազմիկ Քուրդյանը՝ հույն Գեորգիոս Քրիստոֆորիդիսի հետ:
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են 60 կգ՝ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ՝ Ռուբեն Միրանյանը, 72 կգ՝ Աշոտ Խաչատրյանը, 82 կգ՝ Էրիկ Տեր-Մաթեւոսյանը եւ 97 կգ՝ Հարություն Կիրակոսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ