Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ, վայ, վայ… հորդորում եմ չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել»․ Անահիտ Ավանեսյան

Մարտ 13,2025 14:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ հարցին, թե նախընտրական փուլում իր ներկայությունը Գյումրիում ուղիղ ազդա՞կ չէ, որ Գյումրիում բուժաշխատողներին հրահանգեն ընտրել ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին։

«Վայ, վայ, վայ։ Այդ անձինք, ովքեր այդ մտավախություններն ունեն, ես նախ հորդորում եմ այդ անձանց շատ հրատապ կերպով այդ բոլոր մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին եւ չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ նախարարը եւ կառավարությունը քաղաքական մարմին են, չեն կարող լինել ապաքաղաքական։ Միաժամանակ ասաց․ «Բացառվում է նման հրահանգ, որեւէ ուղղորդում, որովհետեւ դրա կարիքը չկա էլ։ Ես կարծում եմ, որ ՔՊ-ն այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պետք է ներկայացնի մեր քվեարկողներին։ Եվ վստահ եմ, որ ներկայացնելով, թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի ընտրվելու պարագայում, գյումրեցին իր որոշիչ ձայնը կտա ՔՊ-ի ու Սարիկին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության նիստից հետո Գյումրում ու Փարաքարում սպասվող ընտրություններին անդրադարձավ նաեւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնավորապես, ահազանգեր կան, որ տարբեր վայրերից մարդկանց գրանցում են Գյումրիում՝ ընտրություններին մասնակցելու համար։ «Թեման ինձ համար շատ անակնկալ էր, որովհետեւ օրենսդրությանը ծանոթ մարդիկ պիտի իմանան, որ այսօր գրանցվելով Գյումրիում կամ Փարաքարում՝ դա չի տալու անձին հնարավորություն՝ մասնակցելու մարտի վերջին ընթացող ընտրություններին, որովհետեւ անձը պետք է ունենա որոշակի ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում»,- ասաց նա։

Արփինե Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունն իրականացնում է ապաքաղաքական գործունեություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՔՊ էջից լուսանկարում՝ Անահիտ Ավանեսյանը Գյումրիում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31