24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աչքի է ընկել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ մեղմ ասած ոչ կոռեկտ պահվածքով։
Ի՞նչ է եղել իրականում։ Միրզոյանը սկզբունքորեն հրաժարվում է ճեպազրույցներ տալ կառավարության ու խորհրդարանի միջանցքներում այն պարագայում, որ նա ու իր քաղաքական թիմն այսօր կայացնում են Հայաստանի համար ճակատագրական ու, իմ սուբյեկտիվ կարծիքով, կործանարար որոշումներ։
Կառավարության նիստից հետո Մերին խնդրում է, որ Միրզոյանը ճեպազրույց տա, ինչին հերթական անգամ բացասական պատասխան է հնչում։ Մերին, հաշվի առնելով կառավարության փողերով Հայաստան եկած ու իշխանական վերնախավի հետ ինտերվյու արած թուրք լրագրողների պատմությունը, հարցնում է, թե արդյո՞ք Միրզոյանը ինտերվյու է տալիս «միայն թուրք գործընկերներին»։
Կարդացեք նաև
Արդեն տեսանյութում երևում է Միրզոյանի պահվածքը։