«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքո՞վ, թե՞ նաեւ անօրինական զենքով։ Եվ վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, որ հիմնականում հրազենի գործադրմամբ հանցագործությունները կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլեւս, որովհետեւ մեր տվյալներով շատ են նաեւ այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են նոր նախագծով մարդկանց պարտադրում հանձնել պարգեւատրած զենքերը։
Նա ասաց՝ քննարկումների արդյունքում պարզել են, որ զենքի պարգեւատրման հստակ ստանդարտներ չկան։ Եվ այս նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ ներդնել զենքի պարգեւատրման ինստիտուտում, չափանիշները բավարարելու դեպքում անձինք կշարունակեն տիրապետել այդ զենքին։ Իսկ եթե չբավարարեն, պետք է կամավոր հանձնեն ՀՀ ոստիկանությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ են բերման ենթարկվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ