Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին

Մարտ 13,2025 13:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին:

«Հայաստան մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են մեր դեմ», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով․ – «Գուցե դրանք այսօր այլ տեղ են պետք, բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան»։

Նա նաև հայկական Սփյուռքին մեղադրել է կոռուպացված քաղաքական գործիչներին աջակցելու մեջ։ Բաքվում ֆորումի բացմանը Ալիևը հայտարարել է, թե այդ հարցը բարձրացնում են «Հայաստանի ներկայացուցիչների եւ Բրյուսելում նստող՝ իրենց նոր առաջնորդների առաջ։ Հիմա իրենց (հայերի) համար նրանք են փոխարինել «մեծ եղբորը»։ Հիմա «մեծ եղբայրը» դարձել է Բրյուսելը»։

Նախագահ Թրամփի ձեռնարկած քայլի արդյունքում ԱՄՆ Պետդեպարտամենտի ենթակայության USAID կազմակերպությունը վերացվել է։ Իսկ կոռումպացված քաղաքական գործիչ Ռոբերտ Մենենդեսին սպասվում են լուրջ խնդիրներ: Բայց նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Ինչպես ասում են, մեկ ծիծեռնակ գարուն չի անում: Որովհետև նրա նմանները փող են վերցնում իրենցից [հայկական սփյուռքից] ու դնում իրենց գրպանը։ Օրինակ, սա այն է, ինչ անում են նույն պարոն Ադամ Շիֆը, պարոն Ֆրենկ Փալոնը, տիկին Նենսի Փելոսին և շատ ուրիշներ։ Նրանք տասնամյակներ շարունակ գումար են ստացել ԱՄՆ-ի հայկական սփյուռքի կազմակերպություններից՝ Ադրբեջանի վրա հարձակվելու և նրան վարկաբեկելու համար»,- ասել է Ալիևը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31