Լրահոս
Օրվա լրահոսը

Ճկույթով և ատամներով ուղղաթիռ քաշելով Սաքունց եղբայրները համաշխարհային նոր ռեկորդներ են սահմանել

Մարտ 13,2025 12:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայազգի ուժային մարզիկներ Յուրի և Արթուր Սաքունցները նոր գլուխ են բացել համաշխարհային ռեկորդների պատմության մեջ՝ սահմանելով բացառիկ նվաճումներ: Նրանք ուղղաթիռ քաշելու անհավանական ուժային ցուցադրություն են իրականացրել:

Յուրի Սաքունցը ձեռքի մեկ ճկույթով քաշել է ուղղաթիռ՝ ընդլայնելով մարդկային հնարավորությունների սահմանները: «Նախկինում ավելի ծանր բաներ եմ քաշել՝ 60 տոննա կշռող վագոն, 40 տոննա կշռող տանկ, բայց այս դեպքում լրիվ ուրիշ ֆիզիկական ուժի գործադրում էր պետք, քանի որ ուղղաթիռի հավասարակշռությունը լրիվ ուրիշ է»,- նշել է նա։ Յուրին նաև հայտնել է, որ իր ռեկորդային կարիերան մտադիր է ավարտել 80 տոննա կշռող ինքնաթիռ քաշելով:

Արթուր Սաքունցը, շարունակելով իր ռեկորդային ճանապարհը, ուղղաթիռը քաշել է ատամներով՝ ևս մեկ անգամ զարմացնելով մարզաշխարհին: 22-ամյա մարզիկը Գինեսի հնգակի, աշխարհի քառակի, Հայաստանի քսանակի ռեկորդակիր է, միջազգային սպորտի վարպետ: Նա իր առաջին ռեկորդը սահմանել է դեռ 16 տարեկանում՝ երկու մատով երեք ավտոմեքենա քաշելով:

Սաքունց եղբայրների այս բացառիկ նվաճումը կրկին բարձրացրեց Հայաստանի անունը համաշխարհային ռեկորդների ասպարեզում՝ ամրապնդելով նրանց հեղինակությունը որպես բացառիկ ուժային մարզիկների:

Ռեկորդների գրանցումից հետո Սաքունց եղբայրներն իրենց հաղթանակը նվիրեցին հայ ժողովրդին և «Արաբո» լեգենդար ջոկատի քաջարի մարտիկներին՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մենամարտից այն կողմ կա ավելի մեծ խորհուրդ՝ ոգու, հայրենիքի և անմահ հաղթանակների խորհուրդը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31