Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է արցախցիների հարցերով խորհրդատվական գրասենյակ

Մարտ 13,2025 12:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Մարտի 13-ից իր աշխատանքներն է սկսում բռնի տեղահանված անձանց համար խորհրդատվական, տեղեկատվական աջակցման կենտրոնը, – այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է արցախցիների հարցերով զբաղվող Լիաննա Պետրոսյանը։

Կենտրոնը կզբաղվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին գործող օրենքների, որոշումների մասին իրազեկմամբ ինչպես նաեւ՝ ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշումների հանրամատչելի մեկնաբանմամբ, Կառավարության տարբեր մարմիններին ուղղված նամակների, դիմում-բողոքների ձևակերպմամբ և ստացված պատասխանների պարզաբանմամբ։

Կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011-444443։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31