Լրահոս
Օրվա լրահոսը

Գործուն քայլեր են իրականացնում թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ․ Հայաստանի նախաձեռնությամբ Վիեննայում նստաշրջանի ընթացքում կազմակերպել է հարակից միջոցառում

Մարտ 13,2025 12:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հարակից միջոցառում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեմայի շրջանակներում։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարությանը, կարևորելով, մասնավորապես, դրա գործնական կողմերը։ Նա մատնանշել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են քաղաքականության արդյունավետ իրականացման համար։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ ռազմավարությունն ընդգրկում է իրավապահ մարմինների պատշաճ տեխնիկական վերազինումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հանրային իրազեկումները, ինչպես նաև առողջապահական համակարգի հետ փոխգործակցությունը։

Ծավալվել է ակտիվ քննարկում, մասնակիցներին հուզող հարցերին տրվել են պատասխաններ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31