Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության այն տեքստը, որ հնարավոր է լինի՝ կարող է ունենալ տարածաշրջանային նշանակություն. Նիկոլ Փաշինյան

Մարտ 13,2025 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչպես ամեն գաղափարախոսություն, տվյալ դեպքում սա ենք քննարկում, պետք է արձանագրել, թե դա ինչ է եւ ինչի համար։ Դա, իմ գնահատմամբ, ապագայի նախագիծ է, որը իրագործվում է ներկայի մեջ, ներկա պայմաններում, սկսած ներկայից։ Սա կարեւոր նրբություն է, որին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Ապագայի մասին մեր ընկալումներին ու պատկերացումներին եմ ուզում անդրադառնալ․ ապագայի մասին մեր ընկալումներում երբեմն ճեղք կա, որովհետեւ մենք այն պատկերացնում ենք երազային, այսօրվանից անջատ, մինչդեռ կիրառելի է ապագայի այն մոդելը, որը իրագործվում է այսօր»,- այսպես երեկսկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի մասին առաջին քննարկումը։

Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն գաղափարին, որ ապագայի մասին շատերը չեն անդրադառնում՝ մտածելով, որ դեռ ապագային ժամանակ կա։

«Խնդիրն այն է, որ ապագայի համար ժամանակ չկա, որովհետեւ ապագան այսօր է։ Եթե դու այսօր ասում ես՝ ապագայի համար հետո կաշխատենք, նշանակում է այդ ապագան կորսված է»,- իր ելույթում նշեց Փաշինյանը։

Փաշինյանը մեկ անգամ եւս բարձրաձայնեց՝ Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք:

«Երբ հայտարարում ենք, որ ճանաչում ենք մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը, նաեւ ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը։ Սա նույնպես կարեւոր առանձնահատկությունն է»,-ասաց նա։

Անդրադառնալով նոր Սահմանադրության անհրաժեշտությանը, վարչապետը շեշտեց. «Նոր սահմանադրության անհրաժեշտության մասին թեզն իմ ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվեց որպես Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համատեքստում այն ունի բացարձակապես այլ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը հնարավոր է լինի՝ ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում բոլոր սահմանադրություններին դա վերաբերում է»:

Վերջինիս ընկալմամբ՝ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու ու հարաբերվելու կանոնների մասին։

«2018 թվականի հեղափոխության հետ նոր Սահմանադրության օրակարգը եղել է։ Բայց այն ժամանակ ես համարել եմ, որ դա իրագործելի չի։ Անտրամաբանական էր 2 ամիս ուժի մեջ լինող Սահմանադրությունը փոխել։ Ու էլի պիտի լիներ այդ հարցը՝ խորհրդարանական կառավարման համակարգ, թե՞ կիսանախագահական կառավարման համակարգ։ Եվ այս հարցի պատասխանը շատ դժվար կլիներ տալ, այն պայմաններում, երբ խորհրդարանական կառավարման համակարգը գործում էր ընդամենը մեկից երեք ամիս»,-ասաց Փաշինյանը։

Ըստ վերջինիս՝ տեքստային առումով ոչ մի Սահմանադրություն խնդրահարույց չէ ։

«Խնդիրն այն է, որ քաղաքացիների պայմանավորվածությունը տեղի չի ունեցել, որովհետեւ Սահմանադրության թե ՛ 1995 թվականի ընդունման, թե ՛ հետագա փոփոխությունների ժամանակ ըմբռնումը եղել է այն, որ իշխանությունն ընդունել է Սահմանադրությունը, բայց միշտ այդ քվեարկության արդյունքները կասկածի տակ են եղել, այսինքն` եղել է լեգիտիմ ըմբռնում, որ ժողովուրդը դրա օգտին չի քվեարկել»,-իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ շատ վաղուց են որոշվել իրավակարգերը, որոնք մենք չենք որոշել, քանի որ կայսրություն է եղել։ «Մենք չենք որոշել, թե ինչ կանոնով ենք ապրում, բայց մենք եկել ենք հիմա, Հայաստանում ենք ապրում, բայց մենք մեր ընկալումն այն է, որ էլի մենք չեն որոշում՝ ինչ կանոնով ենք ապրում»,-ասել է նա։

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31