Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի ռեժիմի համար վերահսկելի անկայունությունն ավելի շահավետ է, քան լիովին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը․ ադրբեջանցի ակտիվիստ. JAMnews

Մարտ 13,2025 11:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

JAMnews. «Եթե Բաքվի գլխավոր մտահոգությունն անվտանգությունը լիներ, Ադրբեջանը կարող էր Հայաստանի հետ համաձայնեցնել գործնական երաշխիքները»,- տարածաշրջանի հաղորդակցությունների բացման մասին նման կարծիք է հայտնել խաղաղության շարժման ադրբեջանցի ակտիվիստ և հետազոտող Սևինջ Սամեդզադեն։

Սամեդզադեն մեկնաբանել է Հայասատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը Հարավային Կովկասով անցնող հաղոդուղիների բացման մասին։ Փաշինյանը մարտի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրապարակել էր ծրագրային հոդված այն մասին, թե ինչպես բացել Հարավային Կովկասով անցնող տարանցիկ ուղիները:

Ինչպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ անկախ փորձագետները Փաշինյանի առաջարկները մակերեսային են համարում և նշում, որ դրանք չեն պատասխանում կարևոր հարցերին, այդ թվում՝ թե ով է վերահսկելու այդ ուղիները և ինչ դեր է ունենալու Ռուսաստանը, որը հիշատակված է եռակողմ հայտարարության (2020 թ․-ի նոյեմբերի 9-ի) մեջ:
Ադրբեջանի խաղաղության ռազմավարությունը. տեխնիկական խնդիրնե՞ր, թե՞ ռազմավարական առավելություն

Սևինջ Սամեդզադեի կարծիքով՝ Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր չստորագրելու պատճառը կապված է ոչ թե չլուծված տեխնիկական հարցերի, այլ ռազմավարական առավելությունը պահպանելու ցանկության հետ:

Սամեդզադեի խոսքով՝ «Անվտանգության տեսանկյունից Բաքուն կարծում է, որ ձգձգելով խաղաղության գործընթացը, կարող է ստանալ սահմանների և տարանցիկ երթուղիների ապառազմականացման ավելի ամուր երաշխիքներ:
Միևնույն ժամանակ Ադրբեջանն ունի հնարավորություն օգտագործել էներգիայի արտահանումը քաղաքական զիջումներ ստանալու համար, ձգձգման ռազմավարությունն էլ ավելի է ուժեղացնում այս դիրքորոշումը:

Ներքին քաղաքականության տեսանկյունից խաղաղության գործընթացի ձգձգումն օգնում է Ալիևի ռեժիմին պահպանել իր ներքին լեգիտիմությունը՝ օգտագործելով ազգայնական հռետորաբանություն:

Կարճաժամկետ հեռանկարում այս մարտավարությունը կարող է ձեռնտու լինել Բաքվին և Ալիևին, սակայն երկարաժամկետ կայունության բացակայությունը կհանգեցնի տարածաշրջանում մշտական լարվածության, ինչպես նաև կասկածի տակ կդնի Ալիևի «ցմահ» լեգիտիմությունը»:

«Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը ցույց է տալիս, որ նա ցանկանում է հակամարտության շարունակություն»

Սևինջը նշում է, որ Փաշինյանի առաջարկը, այն է՝ եթե ադրբեջանցի վարորդները իրենց անհարմար են զգում Հայաստանի տարածքում, փոխադրումները կարող են իրականացվել թուրքական տրանսպորտային միջոցներով, կարող է ընդունելի փոխզիջում լինել Բաքվի համար:

«Սակայն մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը չի ընդունի այս առաջարկը, քանի որ նրա հիմնական նպատակը ոչ թե պարզապես անվտանգ տարանցում ապահովելն է, այլ «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանալը: Եթե Ադրբեջանի իրական մտահոգությունը կապված լիներ բեռնափոխադրումների անվտանգության հետ, նա կընդուներ այդ փոխզիջումային լուծման տարբերակը»:
Կարծում է, որ մերժելով այս առաջարկը՝ Բաքուն բացահայտում է իր իրական նպատակը՝ անվտանգային և լոգիստիկ հարցերը վերածել քաղաքական ճնշման գործիքի:

«Սա համընկնում է Ադրբեջանի մարտավարության հետ՝ օգտագործել տրանսպորտային ենթակառուցվածքը որպես ռազմավարական գործիք՝ իր տարածաշրջանային տնտեսական և աշխարհաքաղաքական առավելությունը մեծացնելու համար:

Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը ցույց է տալիս, որ հակամարտության շարունակությունը ծառայում է նրա քաղաքական նպատակներին, և տարանցման հարցն ընդամենը մի մասն է ավելի լայն՝ հեգեմոնիայի ռազմավարության։

Եթե գլխավոր մտահոգությունն անվտանգությունը լիներ, Բաքուն կարող էր Հայաստանի հետ համաձայնեցնել գործնական երաշխիքները:

Սակայն երրորդ կողմի, հատկապես Ռուսաստանի վերահսկողության պահանջն ապացուցում է, որ Ադրբեջանի իրական նպատակը անվտանգ տարանցումը չէ:

Այսինքն՝ ավելի լայն իմաստով Ադրբեջանի իշխող վերնախավը հանդես է գալիս որպես կայսերապաշտական տերությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև Արևմուտքի «հավատարիմ գործընկեր» և իր ռեժիմի կայունությունն ավելի վեր է դասում տարածաշրջանային կայունությունից, մարդկանց բարեկեցությունից և անվտանգությունից։

Այլ կերպ ասած՝ այս ռեժիմի համար վերահսկելի անկայունությունն ավելի շահավետ է, քան լիովին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31