«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դեռեւս 2024-ի ամռանը հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Նիկոլ Փաշինյանից՝ հերքել իր զրպարտչական հայտարարությունները եւ ներողություն խնդրել: Սրբազանը հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել էր Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հիմքերը․ «Էս չարիքի դեմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ: Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտներն իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է եւ քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը: Այսինքն՝ ես»: Հայցն իսկապես Սրբազանը ներկայացրել է, այն վարույթ է ընդունվել, բայց մենք տեղեկացանք, որ 2024 թ. դեկտեմբերի 27-ին վարույթը կարճվել է։
Սրբազանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը մեզ ասաց՝ կարճման որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, այն այժմ գրավոր ընթացակարգով քննվում է։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: