Shamshyan.com. Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է, այն պայթեցնել:
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մկրտչյանի, տեղակալներ Ա. Միքյալելյանի, Մ. Թամրազյանի գլխավորությամբ, ու տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունները հավաստի են:
Նշված տան բակում տան բնակիչ 28-ամյա Նարեկ Մ.-ն իր ձեռքերում պահում է մարտական նռնակներ և պահանջում է, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ գրավի տունը պայթեցնելու է, քանի որ քեռի ոմն Հովոն պետք է պատասխան տա:
Ոստիկանները մոտ 1 ու կես ժամ բանակցություններ են վարում, ինչից հետո հաջողվում է Նարեկ Մ.-ին համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ու բացատրական աշխատանքների շնորհիվ նռնակները հանձնում է ոստիկանության ծառայողներին:
Կարդացեք նաև
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի հարևաններ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Նարեկը թե՛ հարազատների, թե՛ հարևանների ու իրեն ճանաչողների մոտ բնութագրվում է դրական:
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, ու հավանաբար էդ նռնակները պատերազմից հետո է հետը բերել: Անկեղծ ասած՝ եթե ոստիկանները ճիշտ չվարեին բանակցությունները, պատերազմ տեսած տղա էր, չէր բացառվում՝ նռնակները պայթեցներ ու հաստատ և ինքը, և ոստիկանները ողբերգության զոհ կդառնային»:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: