Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից. հողերը վաճառվել են Չինաստանի դեսպանությանը. «Հրապարակ»

Մարտ 13,2025 10:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության, այս գործն առնչվում է Երեւանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Իրականում այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, պարզապես հատուկ քարոզչական նկատառումներով ընդգծում են «Եռաբլուր» անունը, որ հանրության մոտ ցասում առաջացնեն նախկինների նկատմամբ: Խնդրո առարկա հողակտորների մեծ մասը դիմացի մայթին են: Չնայած երեկ Սերժ Սարգսյանի փաստաբանը լրատվամիջոցներին հրաժարվել էր հայտնել, թե ում են վաճառվել այդ հողերը, սակայն մենք պարզեցինք, որ հողակտորների մեծ մասը վաճառվել է կառավարության որոշման հիման վրա՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31