Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահին նոր մեղադրանքի առաջադրման հիմքում պաշտոնական քարոզչության տապալման քողարկումն է. Տիգրան Աբրահամյան

Մարտ 13,2025 10:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս իշխանության հետևողականությունը քրեական հետապնդումներ իրականացնելու և քաղաքացիների ազատությունը «օդում կախելու» տեսանկյունից միշտ էլ աննախադեպ է եղել:

Դրանք օգտագործվել են ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելիս` ընթացիկ հեղինակության, լոկալ ընտրություններ, այլ ռազմավարական ուղենիշների ապահովման համար`իշխանության վերարտադրման:

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքի առաջադրմանը նախորդել էր հայտնի «դիզելի գործի» փլուզումն ու 42 մլն դոլարանոց ՌԷՊ համակարգերի գործը ոչ արդյունավետ որակելու ֆարսը, որի ձեռքն իրավապահները կրակն են ընկել:

Սրա շրջանակներում, իշխանությունը նույնիսկ նախագահ Սարգսյանին արդարացնող դատավորին ապօրինի հեռացրեց համակարգից:

Նախագահին նոր մեղադրանքի առաջադրման հիմքում պաշտոնական քարոզչության տապալման քողարկումն ու ընթացիկ տեմպը պահելն է` հատկապես որ իշխանության ռեյտինգն աննախադեպ ցածր է, իսկ առջևում էլ` իշխանության համար կենաց-մահու ընտրություն է:

Գիտակցելով, որ հին մեթոդն արդեն բավականին մաշված է` «գրոհը» ուղեկցվեց ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց նախաձեռնելով և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելով:

Հ.Գ. Իշխանության անբարո գործողություններից հետ չեն մնում ընդդիմադիր դաշտում տեղավորված առանձին քաղաքական վարձկաններ, որոնք վերջին շրջանում, գործող ռեժիմի հետաքրքրությունների շրջանակներում, 24-ամյա ռեժիմով, հրապարակային «դանոսներ» են անում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի առանձին դեմքերի դեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31