Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Բալայանը և Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահը ընդգծել են Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը

Մարտ 12,2025 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025թ․ մարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության  լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձագանագրված արդյունքները։

Զրուցակցիները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ որպես առանձնահատուկ բարեկամության դրսևորում։

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները և այդ ուղղությամբ Հայաստանի ջանքերը՝ կայուն և հարատև խաղաղության հաստատման նպատակով։

 

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31