Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղրում են Գյումրի՞ն, ֆայտո՞նը, թե՞ Արտյոմին»․ թեկնածուն՝ համացանցի հիթ դարձած իր տեսահոլովակի մասին

Մարտ 12,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԱՍԿ կուսակցությամբ առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի՝  «Մարդ Գյումրեցի» վերնագիրը կրող տեսահոլովակը, որտեղ նա՝  ֆայտոնի մեջ կանգնած, մտախոհ հայացքով, շրջում է քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակում ու այդ ընթացքում դուդուկի հնչյունների ներքո գովասանքի խոսքեր են հնչում իր հասցեին, օրինակ՝ «Մարդ, որի գործերից Գյումրու հոտ է գալիս», համացանցում դարձել է ամենաքննարկվածներից մեկը։

Շատերն այն համարել են նախընտրական ամենազվարճալի տեսահոլովակը։

Այսօր Aravot.am-ը թեկնածուից հետաքրքրվեց՝ այդ տեսահոլովակը նման շեշտադրումներով հատո՞ւկ է նկարահանել, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրի իր վրա՝ որպես թեկնածուի։

Արտյոմ Թումանյանն ասաց․ «Իմ մոտ նույնիսկ ծիծաղ են առաջացնում արձագանքները․ այն, ինչ մենք ներկայացրել ենք կառքով հոլովակում, դա գյումրիական է։ Ես միշտ ասել եմ՝ Գյումրին կվերանա այն ժամանակ, երբ որ Գյումրուց կվերանա ֆայտոնը։ Իմ օջախն է իմ քաղաքը, հենց հրապարակի սիրտը, կոնկրետ սրտում ես պտույտ եմ կատարել՝ հուզմունքներ ապրելով երկու եկեղեցիների մեջ։

Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ կան մարդիկ, որոնք նույնիսկ մտածում են ծաղրե՞լ տեսահոլովակը, ասենք գյումրեցին կարող է ծաղրի՞ իր քաղաքը, ասենք ծաղրել են քաղաքին, ֆայտոնին, թե՞ Արտյոմին, ես սա եմ ուզում հասկանալ։

Էստեղ ոչ մի ծաղրանք գոյություն չունի, բոլորդ գիտեք․ հենց ասում են Արտյոմ Թումանյան, երկրորդ անունը գյումրեցի է, ես գյումրեցուն վայել քայլ եմ կատարել, ես ներկայացրել եմ իմ քաղաքը։ Տեսահոլովակի հեղինակը ես եմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31