Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավոր. «Մտադիր եմ հացադուլը շարունակել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաեւ ԵՄ գրասենյակի առջեւ»

Մարտ 12,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պաշտպանություն Բաքվում անօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանին Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարների եւ ադրբեջանական բանտերում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց արտի 3-ից ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հացադուլ հայտարարած Լեւիկ Խաչատրյանը երկու օր առաջ տեղափոխվել էր Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ, իսկ այսօր առավոտվանից արդեն Ֆրանսիայի դեսպանատան առջեւ է: Նա Aravot.am-ին տեղեկացրել էր, որ իր ակցիան մտադիր է շարունակել նաեւ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ դեսպանատան, այնուհետեւ ԵՄ գրասենյակի մոտ:

ՌԴ դեսպանատան հարակից տարածք տեղափոխվելը Լեւիկ Խաչատրյանը մեկնաբանում է  իր օրակարգը փոխվելով: «Որոշեցի պայքարս շարունակել Մինսկի խմբում ընդգրկված երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, դեսպանատների առջեւ, ուշադրություն գրավել, որպեսզի ավելի լուրջ վերաբերվեն այս ամենին:

Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել, թե մեր գերիները ահաբեկիչներ են: Հետեւաբար, հարց՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Երբ նրանց ներկայացուցիչները այցելում էին Արցախ, հանդիպում ղեկավարների հետ, հետո գնում Ադրբեջան, նշանակում է՝ նրանք սկզբից ահաբեկիչների՞ն էին այցելում: Այս հարցին իրենք պետք է պատասխանեն:

Ինձ թվում է, որ որպես գերտերություն Ռուսաստանը կարող է  ճնշում գործադրել կամ իր հեղինակությունը գործադրել արդարությունը վերականգնելու համար: Ինչպե՞ս էին պայմանավորվել: Բոլոր գերիները պետք է ետ դառնան: Մեր հայորդիները՝ ռազմաքաղաքական ղեկավարները, սովորական քաղաքացիները, որոնք գնացել էին պայքարելու հանուն մեր ԴՆԹ-ի, հայրենիքի, գոյատեւման, ապագայի, այսօր գերեվարված են:

Պետք է այս հարցում բոլորը միավորվեն, բողոքի ակցիաներ անեն տարբեր երկրներում, Ադրբեջանի դեսպանատների առջեւ, որպեսզի աշխարհը ուշադրություն դարձնի»,-ասաց հացադուլավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31