Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին մասնակցել են Ֆրանսիայի վարչապետը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ընթրիքին ներկա են եղել Ֆրանսիայի վարչապետը, պաշտպանության նախարարը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական եւ մշակութային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ելույթներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը,, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրյունո Ռիթայոն եւ այլոք։
Ֆրանսիայի ՆԳ Նախարարն, անդրադառնալով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակման հարցին՝ ընդգծել է. «Իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են այս երեկո, ով վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։
Կարդացեք նաև
Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն»:
«Ազգային ճակատ»