Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության:
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18–ից փետրվարի 8-ը: