Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում մի շարք գրառումներով տեղեկացնում է.
«Արդեն 5-րդ անգամ ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։
Ուղիղ եմ ասում, սա ոստիկանության կողմից կատարվող հանցագործություն է»:
«Նորից նույն մեքենայով, Պահնորդական ընկերությանը պատկանող համարներով ու պահնորդական ծառայության նշանով…
Կարդացեք նաև
Նորից ապօրինի ձերբակալմամբ բերել ու երկրորդ շարքում կանգնեցրել են»:
«Արդեն 40 րոպե փաստաբանին քրեական ոստիկանությունը թույլ չի տալիս, որպեսզի մտնի ներս եւ հանդիպի իր պաշտպանյալներին։
ՄԻՊ թեժ գիծը պատասխանող չունի։
Պաշտպանի տեսակցության խոչընդոտումը հանցագործություն է»:
Քիչ առաջ հավելել է. ««ՄԻՊ թեժ գծից հետ զանգեցին ու խոստացան հասկանալ խնդիրը, թե ինչի ինձ թույլ չեն տալիս տեսակցել պաշտպանյալներիս ու հետ զանգել»:
Ավելի ուշ էլ հայտնել է. «Դե ինչ, պարզվեց նորից ապօրինի զենքի կասկածանք, նորից ապօրինի զենք չգտան…
Քիչ հետո տղերքն ազատ կարձակվեն»: