Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր «բերած» Նիկոլն ու նրա դատաիրավական համակարգի քաղաքական ռեկորդները. Արտակ Զաքարյան

Մարտ 12,2025 20:33

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2018թ-ից առ այսօր, շարունակվում է Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող  քաղաքական հետապնդումների արշավը: Մարդիկ դատարաններում, կամ իրավապահ համակարգի թիրախում են հայտնվում հիմնականում այն բանի համար, որ շարունակում են իրենց պայքարը Հանրապետականի շարքերում՝ լինելով կուսակցության անդամ կամ համակիր:

Իհարկե, միայն ՀՀԿ-ով Նիկոլը չի սահմանափակվում և իր ռեպրեսիվ ապարատը կիրառում է բոլոր ընդդիմադիր ուժերի, և իր ապազգային քաղաքականությանը հակադրվող անձանց նկատմամբ՝ այդ թվում նաև ապաքաղաքական անձանց:

Այս ընթացքում՝

ա) ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ երրորդ շինծու մեղադրանքն է նախաձեռնվում, էլ չասեմ բազմաթիվ այլ գործերով հարցաքննությունների մասին,

բ) մեկ տասնյակից ավելի հանրապետականների և համակիրների դեմ հարուցվել են միջազգային հետապնդումներ,

գ) տարատեսակ պատրվակներով կալանավորվել և/կամ դատական գործընթացների մեջ են ներքաշվել հարյուրավոր հանրապետականներ (այդ թվում ԳՄ և խորհրդի անդամներ)՝ հանրապետության տարբեր կառույցներից,

դ) մեկ տասնյակից ավելի հանրապետականների և համակիրների նկատմամբ, տարբեր ժամկետներով կիրառվել և կիրառվում է կալանքի ձևեր,

ե) Շուրջ 330  երիտասարդներ և տարածքային կազմակերպությունների ՀՀԿ անդամներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ (նրանցից շատերը մի քանի անգամ)՝ որոնց նկատմամբ կիրառվել են վարչական սանկցիաներ:

Սա է մեր «բերած» Նիկոլի և ՀՀԿ-ի փոխհարաբերությունները: Ոմանց  երևակայությամբ, վերջերս նույնիսկ «ակնարկվեց», իբր ՔՊ-ն կապ է պահում ՀՀԿ հետ (տես 5TV, մարտի 7, 2025թ):

Ինչևիցէ…

Հ.Գ.

Ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումները ՔՊ համար ունեցել են, և ունեն մեկ նպատակ՝ պահել իրենց ազգակործան կառավարչությունը, և այն ծառայեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին: Ցավն այն է, որ Հայաստանի Հանրապետությանը սպառնում են նոր, ծանր մարտահրավերներ: Իսկ ռեպրեսիվ շոուների հաջորդ սեզոնն այդ ամենից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31