Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտքերս 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են». Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը շեշտադրել է հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը

Մարտ 12,2025 17:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 11-ին, Փարիզի Hôtel du Collectionneur-ի սրահներում տեղի ունեցավ Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքը, որին ներկա էին Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական կւոսակցությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ, դերասաններ և արվեստի գործիչներ:

Ֆրանսիայի ՆԳ Նախարար Բրունո Ռըտայոն ելույթ ունեցավ կառավարության անունից։ Հիշեցնելով, որ հայկական հարցը վեր է բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցություններից, նախարարը նշեց, որ այս ընթրիքը «բարեկամության և հավատարմության հանդիպում» է։ Նրա հավատարմությունը հայկական հարցին նախ և առաջ «մարմնավոր» է, քանի որ, ըստ նրա, Հայաստանը մեր քույրն է, ինչպես ասել է Անատոլ Ֆրանսը։ Հայաստանին պաշտպանելու հարցում «միջազգային հանրությունը հաճախ չի դրսևորել բավականաչափ խիզախություն։ Ամեն դեպքում, Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, յուրովի»։

Այնուհետև նա թվարկեց երկու երկրների միջև գոյություն ունեցող տարբեր համագործակցություններ։
Անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված անձանց ազատ արձակման հարցին՝ Ռըտայոն ընդգծել է. «Այս երեկո իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են, որը վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն»։

Արցախ միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31