Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցնում ենք հացադուլը․ Ռուբենի ընտանիքի հետ ենք զրուցել․ Թանդիլյան

Մարտ 12,2025 17:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս երկու օրը մենք զրույց ենք ունեցել Ռուբենի ընտանիքի հետ, ամեն օր ենք խոսում, բայց այս երկու օրը նրանք մեզ հետ խոսեցին այլ բովանդակությամբ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդեն 12-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Նա շարունակեց․ «Ռուբենի հարգարժան տիկինը և քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, ուժեղ պահել Ռուբենին, որ հանկարծ այստեղ մեր քայլով նա վատ չզգա մեզ համար։ Մենք իրենց խոստացել ենք, որ կդադարեցնենք հացադուլը»։

Մանե Թանդիլյանը նաև հայտնեց՝ թիմով քննարկել են անցնել ավելի ակտիվ գործողությունների փուլ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի՝ ՀՅԴաշնակցության Արցախի ԿԿ-ի, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր այցելել էին հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանին։

Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն էին հայտնել Մանե Թանդիլյանին ու հորդորել՝ դադարեցնել առողջության վտանգումը եւ փորձել պայքարի այլ միջոցներով ձայնը հասանելի դարձնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31