Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծ. տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ համայնքային նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին

Մարտ 12,2025 16:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը:

Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով:

Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանա տվյալ ծրագրի շահառու: Մանկավարժական աշխատողի տրանսպորտային ծախսի փոխհատուցումը հաշվարկվում է յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ երկու ուղղությամբ:

Փոխհատուցման առավելագույն չափերը.

  • միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
  • միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
  • միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս, քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ)՝ յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,
  • միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ եթե տվյալ բնակավայրից տվյալ հաստատություն առավելագույնը 4 կամ դրանից պակաս թվով երթևեկողներ կան, ապա նրանց որպես փոխհատուցում հատկացվում է 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ)՝ յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար։ Նշված գումարը հավասար չափերով բաշխվում է երթևեկողների միջև։

Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝ տարեկան 250-ը։

Տրանսպորտային ծախսի փոխհատուցման կարգի ընդունումը նպատակ ունի նպաստելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում մասնագիտական կադրերի բացի լրացմանը: Ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, շուրջ 450 չհամալրված հաստիքներ կան:

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև մարտի 26-ը ներառյալ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31