2025թ. մարտի 11-ին Կոնգրեսական Դարրել Իսսայի գրասենյակը հրապարակել է 2025թ. փետրվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին ուղղված նամակը
2025թ. մարտի 11-ին Կոնգրեսական Դարրել Իսսայի (Հանրապետական, Կալիֆորնիա) [Darrell Issa (R-CA)] գրասենյակը հրապարակել է 2025թ. փետրվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին ուղղված նամակը, որը վերաբերում է Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին և Միացյալ Նահանգների քաղաքական ներգրավվածության ընդլայնմանը՝ ներառելով արևմտամետ կուսակցություններին Հայաստանում։
Նամակում կոնգրեսական Իսսան անդրադարձել է «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շարունակական ագրեսիվ
գործողություններին և սադրիչ հռետորաբանությանը», նշելով, որ նա Հայաստանն անվանել է «տարածաշրջանի
սպառնալիք», պնդելով, որ «ֆաշիզմը [Հայաստանում] պետք է ոչնչացվի» և արտահայտել է խոր մտահոգություն առ այն, որ «վերջին հայտարարությունները Հայաստանի նկատմամբ նոր ներխուժման նախաբան կարող են լինել»։
Կոնգրեսական Իսսան հավելել է, որ այս հայտարարություններն արվում են մի ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը
հստակորեն որդեգրել է աշխարհում խաղաղություն հաստատելու քաղաքականություն։
«Քանի դեռ Ձեր վարչակազմը մշակում է Կովկասի հարցով համապարփակ քաղաքականություն, Միացյալ Նահանգները պետք է կանխի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր գործողությունները՝ հստակորեն նշելով, որ պատրաստ ենք օգտագործել լայնածավալ գործիքակազմ` ներառյալ պատժամիջոցները»,- նշվում է նամակում։
Ի լրումն, Կոնգրեսական Իսսան, աննախադեպ քայլով կոչ է արել նախագահ Թրամփին և նրա վարչակազմին սերտորեն համագործակցել Ազգային-ժողովրդավարական Բևեռի հետ, որպեսզի Միացյալ Նահանգները «կարողանա գնահատել հայկական քաղաքական դաշտի ամբողջական պատկերը և խթանի ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նոր ձայները, որոնք հանդես են գալիս Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ավելի ամուր կապերի օգտին»։
Կարդացեք նաև
Մենք ուրախությամբ նշում ենք, որ ԱԺԲ-ի ներկայացուցիչները վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատել են Կոնգրեսական Իսսայի գրասենյակի հետ և 2025թ․ հունվարին Վաշինգտոնում հանդիպել են նրան՝ քննարկելու Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական իրադրությունը։
Շնորհակալություն ենք հայտնում Moran Global Strategies-ին, մեր լոբբիստներին, Վաշինգտոնում՝ Հայաստանի և
համայն հայության համար կարևորագույն հարցերը ԱՄՆ կառավարության առջև բարձրացնելու, ինչպես նաև հայ-ամերիկյան կապերի ձևավորման գործում Բևեռին ամուր աջակցելու համար, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և շահերի վրա։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ