Լրահոս
Օրվա լրահոսը

Փլուզվող իշխանությունն անհույս ճիգեր է գործադրում գեթ 1%-ով բարձրացնելու անկասելի անկում ապրող վարկանիշը. հայտարարություն

Մարտ 12,2025 16:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրբազան պայքար». Այսօր իշխանությունները քաղաքական հետապնդման նոր ալիք սկսեցին ընդդիմության, մասնավորապես Հանրապետական կուսակցության դեմ։ Առավոտյան տեղեկություններ ստացվեցին, որ ՀՀ գլխավոր դատախազը պատրաստվում է դիմել Ազգային ժողով, որպեսզի անձեռնմխելիությունից զրկեն Հանրապետական կուսակցության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ շինծու մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Հատկանշական է, որ Gallup միջազգային սոցիոլոգիական կենտրոնի հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է այս պահի դրությամբ իր նվազման մինիմումին։ Հարցված քաղաքացիների շուրջ 70%-ը բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։ Անշուշտ, այս պատկերին ծանոթ է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն իրավիճակը փրկելու որևէ հնարավորություն չունի, քանի որ անհուսալիորեն տապալված է թե’ արտաքին, թե’ ներքին քաղաքականությունում, խորտակել է թե’ ազգային արժեքները, թե’ տնտեսությունը։ Ապացույցը երկրում օր-օրի ծավալներով ուժգնացող դժգոհություններն են ու բողոքի ցույցերը։

Ուստի նրան մնում են միայն քաղաքական ռեպրեսիաները ընդդիմության ու շոուները հասարակության համար։ Սրանք փլուզվող իշխանության վերջին անհույս ճիգերն են, գեթ 1%-ով բարձրացնելու անկասելի անկում ապրող վարկանիշը, ինչը քաջ գիտակցում են նաև քաղաքացիները ու մերժում նույնիսկ երբեմնի որոշակի ազդեցություն ունեցող բեմականացումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31