Tert.am. Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստան է ժամանել թուրքական 10 լրատվամիջոց: «Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- ասաց նա:
Հարցին էլ՝ ո՞ւմ դիմել են, բոլորը եկե՞լ են, թե մերժողներ էլ են եղել, Գոռ Ծառուկյանն ասաց, որ բոլորը եկել են:
«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ են եկել ՀՀ պետական բյուջեի միջոցներով և այստեղ են մնալու երեք օր, վաղն արդեն կմեկնեն»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: