Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ ռազմավարական գործընկերությունը որեւէ մեկին դեմ չէ, սա Ադրբեջանի դեմ չէ, սա Թուրքիայի դեմ չէ․ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսում հայտարարեց Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանի եւ Նիդեռլանդների թագավորության միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության համաձայնագրով նախատեսվո՞ւմ է Հայաստանին զենքի տրամադրում։
Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանը եւ Նիդերլանդների Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպումից հետո, երկու երկրների ԱԳ նախարարները հանդես եկան հայտարարությամբ։
«Տեսնում եմ, որ Հայաստանը փորձում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը, այդ համատեքստում է, որ մենք ուզում ենք բարձրացնել երկու երկրների միջեւ համագործակցությունը։ Համաձայնագիրը ռազմական, զինամթերքի հետ կապված որեւէ կետ չունի։ Շատ այլ կետեր կան, որոնցով կարող ենք ամրապնդել մեր հարաբերությունները, օրինակ՝ տնտեսական, արտաքին քաղաքականությանը վերաբերող ոլորտներում։ Սա ռազմական համագործակցություն չի ենթադրում, ոչ էլ սպառազինության հետ որեւէ կապ կա»,-ասաց Նիդերլանդների արտգործնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ