Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը ստացել է GANHRI-ի կողմից ՀՀ ՄԻՊ հաստատությանը 2024 թ.-ին շնորհած վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակը հավաստող վկայականը

Մարտ 12,2025 15:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունից ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Ժնևում մարտի 11-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստի շրջանակներում անցկացված Գլխավոր վեհաժողովին։

Միջոցառման ընթացքում գլխավոր քարտուղարը Պաշտպանի անունից ստացել է Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2024 թվականին շնորհած վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակը հավաստող վկայականը:

Հիշեցնենք, որ նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:

Մարդու իրավունքների պաշտպանը հանձնառու է հետևողական լինել Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից ներկայացված հանձնարարականների իրացման ուղղությամբ տարվող աշխատանքների պատշաճ իրականացման հարցում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31