«Գերիները պետք է պաշտպանված լինեն հավուր պատշաճի՝ միջազգային չափանիշների համաձայն եւ, իհարկե, արդար դատավարության իրավունք ունենան։ ԵՄ-ն եւ Նիդեռլանդները կշարունակեն առաջ մղել այս հարցերը եւ ուշադրությունը սեւեռել այս հարցի վրա։ Նաեւ Բրյուսելում է այս հարցը բարձրաձայնված եւ սա մի բան է, որը մենք կշարունակենք հետեւողական հասնել՝ արդար դատավարության։ Այդ իրավունքները վերաբերվում են բոլորին»,- սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի պատասխանն էր այսօր Երեւանում նրան տրված հարցին։
Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանը եւ Նիդերլանդների Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպումից հետո, երկու երկրների ԱԳ նախարարները հանդես եկան հայտարարությամբ։
Հայաստանցի լրագրողը Նիդեռլանդների նախարարից հետաքրքրվել էր՝ ԵՄ-ի եւ Նիդեռլանդների դիրքորոշմամբ՝ Բաքվում պահվող հայ գերիներին արձակելու վերաբերյալ, Բաքվում նրանց դեմ իրականացվող շինծու դատավարության եւ գերիների խոշտանգումների վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ