Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հակոբյանը և պատգամավոր Ազիզին քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Մարտ 12,2025 14:58

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ:

Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխգործակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների հետ:

Իրանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31