Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ նայում ես Բաքվի հայտարարություններին, գնվող զենքի քանակին, զորավարժությունների թվին, հասկանալի է դառնում՝ Ադրբեջանը դիտարկում է ռազմական գործողությունների սցենարը. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 12,2025 14:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկվանից ադրբեջանական ողջ մամուլը հերթական քարոզչական ագրեսիվ արշավն է սկսել առ այն, թե իբր ՀՀ-ն պատերազմ է պլանավորում Ադրբեջանի դեմ, անգամ ամիսն են նշել՝ ապրիլին։ Համաձայն շրջանառվող թեզի՝ ԵՄ առաքելությունն էլ հիմա ակտիվ հետախուզական գործունեություն է ծավալել, որ օգնի Հայաստանին։ Նման արշավներ Ադրբեջանը հենց այնպես չի կազմակերպում, դրանք արվում են հնարավոր գործողություններից առաջ՝ տրամադրություններ ու արձագանքներ ստուգելու նպատակով։ Այս տեսանյութում Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը ճիշտ դիտարկում է անում. ուզում ես հասկանալ՝ պետությունը ինչի է պատրաստվում, նայիր ղեկավարության գործողություններին։

Երբ նայում ես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վերջին հայտարարություններին, գնվող զենքի քանակին, անցկացվող զորավարժությունների թվին ու բնույթին, հասկանալի է դառնում՝ Ադրբեջանը դիտարկում է ռազմական գործողությունների սցենարը, իսկ որքանով դա հնարավոր կլինի իրագործել կախված է ՀՀ իշխանությունների՝ ճիշտ ժամանակին կարևոր ուժային կենտրոններ և մայրաքաղաքներ հստակ ու կազմակերպված ուղերձներ հղելու ունակությունից․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31