«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Այսօր վարչապետն իր ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է «Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում» հարցին։
Բոլորս էլ գիտենք, որ վաղուց ոչ ոք այլևս չի խոսում և, առավել ևս, չի հարցնում դրա մասին, բայց եթե Փաշինյանը որոշել է մոռացված հարցեր բարձրացնել՝ դրանց տալով ծայրահեղ մանրամասն պատասխաններ (հեծանիվի մասին պատասխանը բաղկացած է 9 կետից), ապա առաջարկում եմ հաջորդ գրառմամբ անդրադառնալ մեկ այլ թեմայի՝
«Ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»։
Կարդացեք նաև
Նշվածը, թեկուզ մոռացված, սակայն միևնույն ժամանակ անհամեմատ ավելի հետաքրքիր և կարևոր հարց է։